Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

Song of Solomon 2

:
Armenian - NEA
1 Ես դաշտերի ծաղիկ եմ, հովիտների շուշան։
2 Ինչպես շուշանը՝ փշերի մեջ, այնպես և իմ քույրը՝ աղջիկների մեջ։
3 Ինչպես խնձորենին՝ անտառի ծառերի մեջ, այնպես է իմ եղբորորդին [𝕸 սիրելին տղաների մեջ։ Նրա հովանու տակ նստել ցանկացա և նստեցի. և նրա պտուղը քաղցր է իմ կոկորդում։
4 Գինետո՛ւն տարեք ինձ և սե՛րն իմ վրա կարգեք։
5 Զորացրե՛ք ինձ յուղով, խնձո՛ր լցրեք վրաս, քանզի լի եմ խանդակաթ սիրով։
6 Նրա ձախ ձեռքը գլխիս տակ է, և նրա աջը թող գրկի ինձ։
7 Երդվեցնում եմ ձեզ, դուստրե՛ր Երուսաղեմի, անդաստանի զորություններով և ուժերով, եթե վեր կենաք, չարթնացնե՛ք նրան, մինչև որ նա կամենա։
8 Իմ եղբորորդու ձայնն է. ահա նա գալիս է, վազում լեռների վրայով՝ ոստոստելով բլուրների վրա։
9 Եղբորորդիս նման է այծյամի կամ եղնիկների հորթերի՝ Բեթելի լեռների վրա։ Կանգնած է նա ահա մեր տան դրսում, ձգվել է դեպի պատուհանները, նայում է նա վանդակապատի միջով։
10 Իմ եղբորորդին պատասխանում է ինձ և ասում. «Վե՛ր կաց, ե՛կ, մերձավո՛ր իմ, գեղեցի՛կ իմ, աղավնի՛ իմ։
11 Քանզի ահա անցավ ձմեռը, Անձրևներն անցան, գնացին-հեռացան։
12 Ծաղիկներ երևացին մեր երկրում, էտելու ժամանակը հասավ, տատրակի ձայնը լսվեց մեր երկրում։
13 Իր բողբոջն ընձյուղեց թզենին, ծաղկած որթերն իրենց հոտը բուրեցին։ Վե՛ր կաց, ե՛կ, մերձավո՛ր իմ, գեղեցի՛կ իմ, աղավնի՛ իմ։
14 Ե՛կ դու, աղավնյա՛կ իմ, վեմի հովանու տակ՝ պարսպի պատվարի մոտ։ Ցո՛ւյց տուր ինձ երեսը քո, լսելի՛ արա ինձ ձայնը քո, քանզի քաղցր է ձայնը քո, և գեղեցիկ՝ դեմքը քո»։
15 Բռնե՛ք մեզ համար փոքրիկ աղվեսներին՝ այգիների ապականիչներին, և մեր որթերը կծաղկեն։
16 Իմ եղբորորդին իմն է, և ես՝ նրանը. նա, որ հովվում է շուշանների մեջ։ Մինչ լույսն սկսի բացվել, և ստվերները ցրվեն.
17 վերադարձի՛ր, եղբորորդի՛ իմ, նմանվի՛ր այծյամի կամ եղնիկների ձագերի՝ խնկաբեր լեռների վրա։